Վարչապետի հրաժարականի պահանջով Երևանում մեկնարկել է «Արժանապատվության երթ» ակցիան
1 րոպեի ընթերցում
![Վարչապետի հրաժարականի պահանջով Երևանում մեկնարկել է «Արժանապատվության երթ» ակցիան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/12/1038165.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ԹՈՒՄՈ կենտրոնի շենքի հարակից տարածքից մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ» ակցիան:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` երթը կազմակերպել են խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները:
Երթի մասնակիցները կանցնեն Երևանի փողոցներով՝ ակցիայի ընթացքում պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններ նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները: