Քաղաքականություն

Հասարակության մեծամասնությունն աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Լոռու մարզպետ

2 րոպեի ընթերցում

Հասարակության մեծամասնությունն աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Լոռու մարզպետ

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի համոզմամբ՝ հասարակության մեծամասնությունն աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Խաչատրյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ ավելացնելով, որ իր ասածն ակնհայտ երևում է: Նորանշանակ մարզպետի խոսքով՝ իշխանության օրակարգում արտահերթ ընտրությունների հարց չկա, «կսպասենք հերթական ընտրություններին, 2023 թվականին ժողովուրդն իր կարծիքը կարտահայտի ընտրությունների միջոցով»:

Միաժամանակ, նա նշեց, որ մեծ հարգանքով է վերաբերվում այն մարդկանց, որոնք պահանջում են վարչապետի հրաժարականը. դա իրենց արտահայտվելու, քննադատելու իրավունքն է: «Բայց այդ մարդիկ ժողովրդի մեծամասնությունը չեն: Այսօր մարդիկ փողոց դուրս չեն գալիս, իսկ 2018-ին Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն էր: Եվ ոչ միայն հրապարակը, մարզերում էլ ժողովուրդը դուրս էր եկել փողոց», - ընդգծեց Արամ Խաչատրյանը՝ ավելացնելով, որ լրագրողներին պետք է հիասթափեցնի. վարչապետը մեկ շաբաթ, մեկ ամիս հետո էլ հրաժարական չի տա:

«Որովհետև ոչ թե ես եմ այդպես ուզում, այլ ժողովուրդը դա չի պահանջում, հարյուրավոր, հազարավոր մարդիկ մեզ տեսնում են, գրում են՝ հանկարծ նման բան չլինի», - ասաց Արամ Խաչատրյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում