Հայ-ադրբեջանական սահմանի պահպանության խնդիրներ ՌԴ-ն չի իրականացնում. ՀՀ ՊՆ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածը գտնվում է ՀՀ զինված ուժերի վերահսկողության տակ, իսկ ՀՀ զինված ուժերի շարքերի` պայմանագրային զինծառայողներով համալրման գործընթացը շարունակական է և մշտապես իրականացվում է: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասաց Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը գրավոր հարցման միջոցով պատասխանել է հանրությանը հետաքրքրող մի քանի հարցի:

-Զանգելանի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Հադրութից հարավ ընկած հատվածներում զոհվածզինծառայողներիմարմինների որոնողական աշխատանքներ դեռ չեն իրականացվում (հարցումն ուղարկելու պահին դեռևս չէին իրականացվում): Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Պաշտպանության նախարարությունը, որպեսզի հնարավորինս շուտ այդ հատվածներում սկսվեն որոնողական աշխատանքները:

-ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկություններ է տրամադրել ՌԴ խաղաղապահ զորախմբի և ԿԽՄԿ ներկայացուցիչներին մարտական գործողությունների անցկացման տարածքների վերաբերյալ` դեռևս անհայտ զինծառայողների որոնման, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների հայտնաբերման ու դուրսբերման նպատակով:

-Նշվում է, որ Սյունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածի պաշտպանության համար սահմանապահ զորքի համալրման կարիք կա: Գորիսի քաղաքապետը հայտարարել էր կամավորների անհրաժեշտության մասին: Արդյոք այդ հատվածում կա՞ն խնդիրներ, ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:

-Սյունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածը գտնվում է ՀՀ զինված ուժերի վերահսկողության տակ, իսկ ՀՀ զինված ուժերի շարքերի` պայմանագրային զինծառայողներով համալրման գործընթացը շարունակական է և մշտապես իրականացվում է:

- Ռուսաստանը Հայաստանում սահմանային ուղեկալներ է տեղակայել, ինչպես նաև զինծառայողներ է հատկացրել հայ-ադրբեջանական սահմանները պաշտպանելու նպատակով: Արդյոք նախատեսվում է լրացուցիչ օգնության համար դիմել Ռուսաստանին՝ հաշվի առնելով նաև այն, որ հայ-թուրքական սահմանին նկատվել են թուրքական զորքի կուտակումներ:

-Հայ-ադրբեջանական սահմանի պահպանության խնդիրներ ՌԴ-ն չի իրականացնում: Հարցի մյուս կետերին պատասխանելը պաշտպանության նախարարության գործառույթներից դուրս են:

-Արդյոք կա անհրաժեշտություն Հայաստանում նոր զորամասերի կառուցման: Ի՞նչ ճակատագիր է սպասվում այն պաշտպանական շրջանների անձնակազմին, որոնց զորամասերը հայտնվել են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ: ՊԲ-ն շարունակելո՞ւ է իր առջև դրված խնդիրները իրականացնել Արցախում, թե զորքը տեղափոխվելու է Հայաստան:

-Զինված ուժերի տեղակայումների պլանավորումը և իրականացումն անընդմեջ գործընթաց է` հաշվի առնելով նաև ներկա իրողությունները: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության խնդիրները չեն փոխվել:

Կարեն Խաչատրյան

Հայերեն Русский

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն