Ռուսաստանցի զբոսաշրջիկները պատմել են, թե ինչով են զբաղվում երկարատեւ ուղեւորությունների ժամանակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի զբոսաշրջիկները, որոնք մասնակցել են առցանց-ծառայության կողմից կազմակերպված հարցմանը, պատմել են, թե ինչով են զբաղվում արձակուրդի ժամանակ երկարատեւ ուղեւորություններ կատարելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է OneTwoTrip-ը:

Ընկերության մասնագետները հետազոտություն են անցկացրել 2 հազար օգտատերերի շրջանում եւ պարզել, որ առավել մեծ տարածում գտած զբաղմունքը քունն Է, այն ընտրել Է մասնակիցների 58 տոկոսը: Երաժշտություն Է լսում հարցվածների 46 տոկոսը, 42 տոկոսն ընթերցում Է:

Գրեթե մեկ երրորդը (31 տոկոսը) ֆիլմեր Է դիտում, իսկ յուրաքանչյուր հինգերորդը խաղում Է: Զբոսաշրջիկների 4 տոկոսը պատմել Է, որ այդ ժամանակն օգտագործում Է աշխատելու համար: Շատերը կինո են դիտում կամ զբաղվում երեխաների հետ:

Պարզվում Է, որ կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են ընթերցում՝ 45 տոկոս՝ 37-ի դիմաց: Հարցման մասնակիցների գրեթե կեսն (46 տոկոսը) ասել Է, որ մշտապես ճամփորդությունների Է մեկնում, որոնց ժամանակը տեւում Է ավելի քան երկու ժամ: Իսկ 41 տոկոսը դա անում Է պարբերաբար:

Ամենից հաճախ երկարատեւ շրջագայություններ են կատարում հարցմանը մասնակցած 26-ից մինչեւ 40 տարեկան անձինք. նրանց թվում «կանոնավոր կերպով» պատասխանն ընտրել Է 55 տոկոսը: Որպես կանոն, զբոսաշրջիկները երկարատեւ ուղեւորությունների են մեկնում գնացքով. պատասխանի այդ տարբերակն ընտրել Է մասնակիցների 71 տոկոսը: 13 տոկոսը երկարատեւ ճամփորդությունները կատարում Է ավտոբուսով, ինը տոկոսը՝ ավտոմեքենայով, իսկ յոթ տոկոսը լինում Է երկարատեւ թռիչքների մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի հետ

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը

Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել

ՇՄ նախարարությունը շարունակում պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ իրազեկման աշխատանքները

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ