Հասարակական

Ադրբեջանից Հայաստան տեղափոխված գերիները գտնվում են բժիշկների հսկողության ներքո

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանից Հայաստան տեղափոխված գերիները գտնվում են բժիշկների հսկողության ներքո

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանից դեկտեմբերի 14-ին Հայաստան տեղափոխված գերիները ժամանելուց հետո անցել են անհրաժեշտ առողջապահական հետազոտությունները, այժմ գտնվում են բժիշկների հսկողության ներքո: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից:

«Գերիները ժամանելուց հետո անցել են անհրաժեշտ առողջապահական հետազոտությունները, և այժմ գտնվում են բժիշկների հսկողության ներքո՝ ստանալով բժշկական եւ բարոյահոգեբանական անհրաժեշտ աջակցություն»,-հայտնեցին գրասենյակից:

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակիցներ։

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում