Քաղաքականություն

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը որևէ փուլում չի բացառում արտահերթ ընտրությունների անցկացումը

1 րոպեի ընթերցում

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը որևէ փուլում չի բացառում արտահերթ ընտրությունների անցկացումը

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը որևէ փուլում չի բացառում արտահերթ ընտրությունների անցկացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բաղդասարյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզում կա կետ և՛ կուսակցությունների մասին օրենքի, և՛ ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Օրենսգրքի փոփոխության հետ կապված աշխատանքները սկսվել են դեռ 2019թ. ամռանը: Կան հարցեր, որոնց վերաբերյալ դեռ պետք է որոշումներ կայացնել: Սա տրամաբանական գործողությունների ընթացք է: Մենք չենք բացառում որևէ փուլում արտահերթ ընտրությունների անցկացումը»,- ասաց Բաղդասարյանը:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են ՀՀ վարչապետի հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում