Սպորտ

Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է «Աստանա»-ի անցնող մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

1 րոպեի ընթերցում

Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է «Աստանա»-ի անցնող մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է «Աստանա»-ի անցնող մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Աստանա»-ն անցկացրած քվեարկությամբ երկրպագուները հենց Տիգրան Բարսեղյանին են ճանաչել ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում էին նաև Մակս Էբոնգը, Մարին Տոմասովը, Աբզալ Բայսեբեկովը և Նենադ Էրիչը:

Բարսեղյանը Ղազախստանի առաջնությունում մասնակցել է 19 խաղի և դարձել է 3 գոլի հեղինակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում