Հասարակական

Ֆրանսիան կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին և տեղահանված ընտանիքներին

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին և տեղահանված ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել պատերազմի հետևանքով տուժած Արցախին և տեղահանված ընտանիքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

«Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթի հետ: Քննարկվեց Արցախին և տեղահանված ընտանիքներին Ֆրանսիայի և ֆրանսահայ համայնքի կողմից տրամադրվող աջակցությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց պատերազմի ողջ ընթացքում Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի կողմից Արցախին և հայ ժողովրդին ցուցաբերված համերաշխությանը: Դեսպանը վերահաստատեց, որ Ֆրանսիան կշարունակի ցուցաբերել մարդասիրական օգնություն, և անդրադարձավ նաև երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը»,- հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

Դեկտեմբերի 12-ին Երևան է ժամանել Ֆրանսիայի կողմից վարձակալված երրորդ մարդասիրական ինքնաթիռը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում