Հասարակական

Էջմիածնի զորամասի անհետ կորած զինծառայողներից մեկը վերադարձել է Հայաստան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էջմիածնում գտնվող զորամասի Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողներից մեկը երեկ Բաքվից վերադարձել է Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության դիմաց ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողների հարազատներից Անահիտ Ադոյանը:

«Ունենք մեկ տղա, որը վերադարձել է, կփորձենք կապ հաստատել նրա հետ: Շատ ուրախ ենք, որ գոնե մեկը վերադարձել է Հայաստան, բայց պետք է պայքարենք մնացած 40-ի համար: Նա նույն զորամասի ՄՈԲ-ից էր»,- ասաց Ադոյանը:

Դեկտեմբերի 14-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 հայ գերիներ։

Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները դեկտեմբերի 1-ից բողոքի ակցիաներ են անցկացնում: Պաշտպանության նախարարությունը նրանց հայտնել էր, որ ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորինս շուտ Զանգելանի հատվածում որոնողական աշխատանքներ իրականացվեն:

Հայերեն Русский

Հնդկաստանը և Պակիստանը կքննարկեն սահմաններից զորքերի դուրսբերման հարցը

Ֆրանսիան տարեվերջին կսկսի ռազմավարական սուզանավերը համալրել նոր բալիստիկ հրթիռներով

Հնդկաստանը Պակիստանի հետ բանակցություններ կվարի ահաբեկչության դեմ պայքարի և Քաշմիրի խնդրի շուրջ

Դոնալդ Թրամփը վստահ է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում կարելի է դրական արդյունքների հասնել

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ այցելել է «Ինժեներական քաղաք»

Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում մայիսի 15-ին Ստամբուլ մեկնելը

Արարատ Միրզոյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի 134-րդ նախարարական նստաշրջանին

Վիեննաում կկայանա ՀՀ-Ավստրիա առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստը

Թուրքիայի ԱԳ նախարարը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան կհամաձայնեցնեն բանակցությունները սկսելու պայմանները

Դոնալդ Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն կանխել է Հնդկաստանի և Պակիստանի միջև միջուկային պատերազմը