Եղել է սահմանի ճշգրտում. Ջերմուկի ղեկավարն արձագանքել է ադրբեջանական զորքի կուտակման մասին լուրերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմուկում եղել է սահմանի ճշգրտում, հայկական զինված ուժերի, տեղական մարմինների մասնակցությամբ: Այս մասին նշեց Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադառնալով այն տեղեկություններին, թե ադրբեջանական զորքերը կուտակվում են դեռևս չհստակեցված հայ-ադրբեջանական սահմանին՝ զորամաս կառուցելու նպատակով:

«Սահմանների, դիրքերի ճշգրտում է եղել, գնացել, պայմանավորվել ենք, թե ով որտեղ պետք է կանգնի: Որևէ արտառոց բան տեղի չի ունեցել: Զորամաս էլ չի լինելու, ինչպես տեղեկություն էր տարածվում: Գործընթացը տեղի է ունեցել մեր զինվորականների մասնակցությամբ, ես նույնպես ներկա եմ եղել»,-ասաց Վարդան Հովհաննիսյանը:

Համայնքի ղեկավարը նշեց, որ հայկական զինված ուժերը տեղում են, իր առջև դրված խնդիրներն իրականացնում են: Նրա խոսքով, ջերմուկցիներն իրավիճակին ըմբռնումով են մոտենում:

«Ուղղակի պետք չէ այս կուրորտային քաղաքի հետ կապված այդպիսի աժիոտաժ առաջացնել: Դա անողները միգուցե ինչ-որ հարցեր են լուծում, սակայն մի ամբողջ քաղաք կարող է տուժել: Իրականում Ջերմուկում անվտանգ է, և մենք հյուրերի ենք սպասում, առողջարանները նորմալ աշխատում են, ոչ մի խնդիր չունենք»,-ասաց Վարդան Հովհաննիսյանը:

Հայերեն English

Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները

Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները

Գինեսի 11 ռեկորդ 2025 թվականին. «Հայ-Էմ-Դյուցազնատուն» մարզական կենտրոնի սաների հաջողությունները

ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը

Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում

Հասարակական կարծիքի հարցումը վկայում է Հայաստանում ԵՄ-ի նկատմամբ ընդհանուր առմամբ դրական վերաբերմունքի մասին

ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի

Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Դատավորներ Սեդա Սաֆարյանն ու Դավիթ Խաչատուրյանը կշարունակեն մասնակցել ընտրությունների վիճարկման գործի քննությանը