Դեպի Արցախ բեռնափոխադրումներն ու մատակարարումն իրականացվում է կանոնավոր

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախում առևտրի և սպասարկման ոլորտների բնականոն աշխատանքը վերականգնվել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Արմեն Թովմասյանը՝ հավելելով, որ այժմ Ստեփանակերտում և շրջկենտրոններում աշխատում են մեծաթիվ մթերային խանութներ:

«Պահանջվող ապրանքների համապատասխան ծավալներն ու դրանց մատակարարումը ձևավորում են տնտեսավարողները: ՀՀ-ից մատակարարումն իրականացնում են առաքող ընկերությունները՝ թեթև բեռնատարներով: Մեծածավալ բեռնափոխադրումներ հիմնականում իրականացվում են տեղահանված բնակչության համար պահանջվող կենցաղային ապրանքների, գույքի, տեխնիկայի և շինանյութերի ներկրման համար»,- նշեց նախարարը:

Ըստ մեր զրուցակցի՝ պատերազմի հետևանքով գործարար բնագավառի կրած վնասների չափը դեռևս չի գնահատվել: «Մինչ այդ, անհրաժեշտ էր վերանորոգել ոլորտի աշխատանքի վերականգնման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները: Հաջորդ փուլում կգնահատվեն նաև վնասների չափերը»,-ասաց Թովմասյանը:

Արցախի Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանը հայտնեց, որ ապրանքային շուկայում գնագոյացումների պարբերական դիտանցումներից բացի, ուսումնասիրում են նաև պահանջարկ- առաջարկ հարաբերակցությունը:

«Եթե ընթացքում պարզվի, որ այս կամ այն ապրանքատեսակի սղություն է առաջացել, ապա առանձին ուսումնասիրության ենթակա է դրա մատակարարման գործընթացը: Առայժմ, ըստ մեր ուսումնասիրությունների արդյունքի, խանութներում որևէ ապրանքատեսակի պակասություն չի նկատվել»,-ասաց ոլորտի պատասխանատուն:

Վան Նովիկով

Հայերեն English Русский

Ոստիկանները հայտաբերել են հետախուզվողների, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ

Ներքին Գետաշենի ավագ սերունդն արդեն ժամանցի և զբաղվածության կենտրոն ունի

Հորդանանը հաստատել է Իրանի կողմից իր տարածքի ուղղությամբ հրթիռների արձակումը

«Խորովածի համահայկական 13-րդ փառատոն». Հայաստանում գաստրոտուրիզմի զարգացման հնարավորությունները

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը

Զելենսին ԱՄՆ-ում հանդիպել է Սենատի և Lockheed Martin ընկերության ներկայացուցիչների հետ

Ֆեյսբուքում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ճապոնիայում մեկ շաբաթում 45 մարդ է մահացել ջերմային հարվածներից

ԱՄՆ Սենատն ընթացակարգային քվեարկությամբ աջակցել է ՌԴ-ի և Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին օրինագծին

Լրագրողների գործունեությանը վերաբերող կարգավորումները գործում են 2021 թվականից. Ռուբեն Ռուբինյան