ՌԴ խաղապահ ուժերն ընդլայնել են պատասխանատվության գոտին Արցախում՝ ներառելով Հին Թաղերը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի խաղապահ ուժերն ընդլայնել են պատասխանատվության գոտին՝ Արցախում եռակողմ հայտարարությամբ սահմանված հրադադարի՝ դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանում Ադրբեջանի կողմից խախտումից հետո։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատասխանատվության գոտու ընդլայնման մասին է վկայում ՌԴ պաշտպանության նախարարության դեկտեմբերի 12-ին և 13-ին հրապարակած քարտեզների համեմատությունը, որտեղ մուգ կանաչ գծով նշված է շփման գիծը և ՌԴ խաղապահների պատասխանատվության գոտու սահմանը. դեկտեմբերի 13-ի քարտեզում ՌԴ խաղապահների պատասխանատվության գոտին ներառել է Արցախի Հին Թաղեր գյուղը և շրջակայքը։

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, օգտվելով այն փաստից, որ Արցախի Հանրապետության տվյալ հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում, ինչի հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել պաշտպանության բանակի վեց զինծառայողներ, զոհվել ադրբեջանցի 4, վիրավորվել 2 զինծառայողներ։

Ինչպես հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, արդրբեջանական կողմի գործողություններն անմիջապես քննարկման առարկա են դարձել Արցախում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ։

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում։

Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։

Հայերեն العربية

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել