Պատգամավորը ժողովրդի պահանջները ստուգելու միակ ձևը համարում է ընտրությունները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն ընդունում է, որ ժողովրդի տարբեր մասեր քաղաքականության, կոնկրետ այս դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավորման առնչությամբ կարող են միաժամանակ տարբեր պահանջներ ունենալ, դա ստուգելու միակ ձևը ընտրություններն են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դանիելյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը, որ տարբեր ուժեր, անհատներ, քաղաքացիներ պահանջում են վարչապետի հրաժարականը, արդյոք նրանք ժողովո՞ւրդ չեն, որ դա ընկալվի որպես հանրային պահանջ:

«Ժողովրդի տարբեր մասեր կարող են միաժամանակ տարբեր բաներ պահանջել: Դա ստուգելու միակ ձևը ընտրություններ են»,-ասաց Դանիելյանը:

Պատգամավորը նշեց, որ իր համար արժեքավոր են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պահանջները, ակնկալիքները, զգացմունքները, որ վերաբերում են քաղաքականությանը: «Հատկապես, եթե խոսում ենք այն քաղաքացիների մասին, որոնք այդ պահանջները ներկայացնում են հենց իրենցով, այլ ոչ թե տարբեր հանգամանքներով դրդված»,-ասաց նա:

Նույն խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, անդրադառնալով հարցին, ասաց, որ իր համար այդ անձինք ժողովրդի մի հատվածն են:

Հայերեն English

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում