Չի լինելու արցախցի, որ չստանա հասանելիք սոցիալական աջակցությունը. Մանե Թանդիլյան

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տուն կորցրած շուրջ 40 հազար արցախցու համար 8-10 հազար նոր բնակարան կպահանջվի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ հավելելով, որ արդեն քննարկման փուլում է 7-8 հազար բնակարաններ կառուցելու հարցը՝ռուսական կողմի աջակցությամբ:

«Մեր առաջնահերթությունների շարքում է բնակարան կորցրած արցախցիներին կացարանով ապահովելու խնդիրը: Առայժմ հնարավորինս փորձում ենք գտնել ժամանակավոր լուծումներ՝ տեղավորելով Ստեփանակերտի հյուրանոցներում, տուն- ինտերնատում և այլն: Բացի այդ, քննարկվում է նաև ՀՀ-ում և Արցախում հյուրընկալող ընտանիքներին փոխհատուցման տրամադրման հնարավորությունը: Ըստ այդմ նախատեսվելու է, որ ՀՀ-ի բնակավայրերում հյուրընկալող ընտանիքին կտրամադրվի մեկ քաղաքացու հաշվով՝ 30 հազար դրամ, իսկ Արցախում ՝45 հազար դրամի չափով փոխհատուցում»,-մանրամասնեց նախարարը: Նրա խոսքով ներկայում առաջնահերթ է նաև ձմեռային եղանակով պայմանավորված խնդիրները:

«Այս ընթացքում տեղահանված արցախցիներին ըստ անհրաժեշտության շարունակական կերպով տրամադրվում են տաք հագուստներ ու անկողնային պարագաներ: Նախատեսվում է, որ կառավարությունը կփոխհատուցի կոմունալ վճարումները: Փոխհատուցման չափերի հետ կապված որոշ սահմանափակումները՝ մասնավորապես էլեկտրաէներգիայի պարագայում, պայմանավորված են միայն հոսանքագծերի ծանրաբեռնվածությունը հնարավորինս թեթևացնելով»,-ասաց Մանե Թանդիլյանը:

Անդրադառնալով սոցիալական աջակցության մյուս ծրագրերին նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում է 250 հազար դրամի աջակցություն բոլոր այն արցախցիներին, ում բնակարանը վնասվել է պատերազմի հետևանքով:

«Այժմ ընթացքում են 68 հազար և 15 հազար դրամի աջակցության տրամադրման ծրագրերը: Մեկնարկել է նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած բնակավայրերից տեղահանված արցախցիներին 300 հազար դրամի չափով փոխհատուցման հայտերի ընդունման և ճշգրտման գործընթացը: Այդ գումարի տրամադրումը, հայտերի հաստատումից հետո, նախատեսվում է ամենաուշը մինչև դեկտեմբերի վերջ: Հայտերը, բացի նախարարության համապատասխան ստորաբաժանումից, հնարավոր է լրացնել նաև առցանց տարբերակով, ինչպես նաև Ղարաբաղ Տելեկոմի սպասարկման կետերում»,-ասաց Մանե Թանդիլյանը՝ ընդգծելով, որ չի լինելու որևէ արցախցի, որ չստանա օրենքով սահմանված իրեն հասանելիք աջակցությունը:

Վան Նովիկով

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում