Անհայտ կորածների և գերիների տվյալները ՄԻՊ-երը տրամադրում են պատկան մարմիններին. Բեգլարյանը մանրամասներ է ներկայացրել

4 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է հետազոտությունները ռազմագերիների, գերեվարված քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ այդ հետազոտությունը հիմնականում իրականացվում է ադրբեջանական բաց աղբյուրներից ձեռքբերված տեսանյութերի հիման վրա:

«Վերջին ժամանակահատվածում որպես այդ ուսումնասիրությունների արդյունք մենք նշել ենք Ադրբեջանում գտնվող 60 հայ ռազմագերու և 40 գերեվարված քաղաքացիական անձանց մասին: Այդ թվերը, սակայն, տատանվող են, քանի որ աստիճանաբար նոր տեսանյութեր ենք հայտնաբերում: Բացի այդ վերջերս ադրբեջանական կողմից նաև քաղաքացիական անձանց դիակներ են վերադարձրել: Պետք է ընդգծել, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների թվի վերաբերյալ մեր տվյալները բաց աղբյուրների հետազոտությունների արդյունքում ենք ի հայտ բերել, ուստի վերջնական չեն ու պետք է պաշտոնապես հաստատում ստանան: Այդ պատճառով, չնայած մեր հետազոտությունների շարունակականությանը՝ ներկայումս թվեր և այլ մանրամասներ հրապարակելը ճիշտ չեմ համարում, քանի որ կարող է բացասաբար անդրադառնալ գերիների ճակատագրի վրա: Բնականաբար, մեր ստացած տեղեկությունները, որոնք տրամադրում ենք պատկան մարմիններին որոշիչ ազդեցությունն են ունենում գերիների որոնման ու նրանց ճակատագրերը պարզելու գործում»,-մանրամասնեց Արտակ Բեգլարյանը:

Նրա խոսքով, պատերազմի ընթացքում և այդուհետ ՄԻՊ աշխատակազմն իր փաստահավաք առաքելության արդյունքում հավաքագրած նյութերը ներկայացրել է միջազգային կառույցներին, որոնք, սակայն, առայժմ անարձագանք են թողնում ադրբեջանական ռազմական հանցագործությունների վերաբերյալ փաստերը՝ այդ թվում նաև ռազմագերիների ու քաղաքացիական գերիների նկատմամբ խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքի դրսևորումները: Անդրադառնալով ռազմական գործողությունների վայրերում ըստ հավանականության ողջ մնացած հայ զինվորների որոնման հնարավորությունների վերաբերյալ հարցին, Արտակ Բեգլարյանը, նշեց, որ այս օրերին շատ հարազատներ այդ հարցով դիմում են նաև ՄԻՊ -ին:

«Շատ բնական է, որ հարազատները բոլոր հնարավոր ձևերով փորձում են ինչ- որ տեղեկություն ստանալ անհայտ կորած զինվորների մասին: Նկատելի է, որ որոշ կառույցներում պատշաճ վերաբերմունք չեն դրսևորել անհայտ կորածների հարազատների նկատմամբ, ինչն անընդունելի է: Ուստի մարդիկ փորձում են բոլոր հնարավոր ձևերը: Ընդհուպ՝ տվյալներ են հրապարակում սոցիալական ցանցերում՝ փորձելով այդ կերպ լրացուցիչ տեղեկություն ստանալ: Անհայտ կորածների ու գերիների հարազատների տառապանքներն ու որևէ լրացուցիչ տեղեկություն ստանալու ձգտումը, հույսը մեզ համար բնական ու ըմբռնելի են: Այդուհանդերձ, կրկին հորդորում եմ հարազատներին չհրապարակել անհայտ կորածների ու գերիների վերաբերյալ տեղորոշող և այլ մանրամասներ պարունակող տվյալներ, քանի որ դրանք կարող են ճակատագրական հետևանք ունենալ: Նրանք կարող են դիմել ՀՀ և Արցախի Մարդու իրավունքների պաշտպաններին: Անհայտ կորածների ու գերիների հարցերով են զբաղվում նաև Պաշտպանության բանակի համապատասխան հանձնաժողովը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ»,-ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը` նկատելով` ինչ վերաբերում է ռազմական գործողությունների համապատասխան վայրերում հավանականորեն ողջ մնացած մեր զինվորների ու քաղաքացիների որոնման ու հայտնաբերման աշխատանքներին, ապա ադրբեջանական կողմը որոնողափրկարարական գործընթացում արհեստական խոչընդոտներ է ստեղծում։

Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել