Քաղաքականություն

Ազգային ժողովի շենքի դիմաց ավարտվեց Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքը

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի շենքի դիմաց ավարտվեց Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմաց ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների հանրահավաքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հանրահավաքի վերջում նշեց, որ իրենց պայքարը քաղաքական չէ:

«Մեր պայքարը քաղաքական պայքար չէ, իշխանափոխության պայքար չէ, սա ազգային պայքար է: Այս նույն հարթակից ես եղել եմ այն առաջնորդներից, որ տարել եմ ձեզ հաղթանակի, և մենք ունեցել ենք անկախ պետություն: Այժմ նույնպես ասում եմ ձեզ՝ գնանք միասին և կհաղթենք»,- ասաց Մանուկյանը:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններ նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում