Սոթքի հանքավայրի տարածքում ճշգրտում է տեղի ունեցել, երկու կողմերի ԶՈՒ-երն ավելի ճշգրիտ են դիրքավորվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոթքի հանքավայրի տարածքի մի հատվածում ճշգրտում է տեղի ունեցել, հայկական և ադրբեջանական կողմերի ԶՈՒ-երը ավելի ճշգրիտ են դիրքավորվել, արդյունքում վարչական շենքը գտնվում է հայկական կողմում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին:

Փոխվարչապետն ասաց, որ Սոթքի հանքի հետ կապված բանակցությունները պետք է տարվեն հնարավորինս սեղմ ժամկետներում: «Ուզում եմ տեղեկացնել, որ որոշակի ճշգրտում է տեղի ունեցել, և հանքավայրի տարածքի մի հատվածում, համապատասխանաբար, երկու կողմերի ԶՈՒ-երը ավելի ճշգրտի են դիրքավորվել, և վարչական շենքը գտնվում է հայկական կողմում: Հանքի շահագործման հետ կապված հարցերը նույնպես ունեն իրավական հիմնավորումներ և իրավական փաստաթղթեր, և դրանք նույնպես այդ նույն ֆորմատի՝ բանակցային գործընթացի հարցեր են»,-ասաց Ավինյանն ու կարծիք հայտնեց, որ առաջիկայում այդ հարցերը քննարկվելու են:

Սահմանազատման գործընթացներին անդրադառնալով՝ նա ասաց, որ ՀՀ ԶՈՒ-ն և ռուս գործընկերները բոլոր հատվածներում այդ գործընթացներին մասնակցում են: Կան հազար ու մի հարցեր, որոնք հընթացս առաջանում են:

Փոխվարչապետը հայտնել էր նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավական սահմանը արձանագրված չէ, այս սահմանը կհստակեցվի առաջիկայում սպասվող բանակցությունների արդյունքում:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Հայ վաճառողները պատրաստել են դպրոցական տեսականին․ գնումներ՝ մինչև 3 օր առաքմամբ

Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյան մեղադրվում է հողատարածքներն ապօրինի օտարելու մեջ. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Հնդկաստանի դեսպանին՝ առաքելության ավարտի կապակցությամբ

Հայաստանի և Ուկրաինայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են համագործակցության օրակարգը

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

Իսրայելի հետ բանակցություններն «ամոթ և նվաստացում» կբերեն Լիբանանին․ «Հեզբոլլահ»-ի առաջնորդ

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ կքվեարկի ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում Հայկ Կոնջորյանի թեկնածությանը

Ամունդի-Ակբա․ համաշխարհային տնտեսության զարգացման սցենարները՝ 2-րդ կիսամյակի համար

Երկրորդ եռամսյակում Հայաստանում վերականգնվել է անշարժ գույքի գների աճը

ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի