Հասարակական

Քննություն է տարվում պարզելու դեղատան աշխատակցի նկատմամբ տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի հանգամանքները

2 րոպեի ընթերցում

Քննություն է տարվում պարզելու դեղատան աշխատակցի նկատմամբ տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 21:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Ավան Իսահակյան թաղամասում գործող դեղատանը ավազակային հարձակում է տեղի ունեցել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական տվյալներով՝ 2020թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը դեղ գնելու պատրվակով մուտք է գործել վերոնշյալ թաղամասում գտնվող դեղատուն, հարձակվել է դեղատան աշխատակցուհու վրա, նրա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, նախապես իր հետ վերցրած քարը որպես զենք օգտագործելով, երկու անգամ հարվածել է նրա գլխին, ապա դրամարկղից գումար հափշտակել և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով, որը վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում