Life

Իլոն Մասքն զբաղեցրել Է երկրորդ հորիզոնականը Forbes-ի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում

2 րոպեի ընթերցում

Իլոն Մասքն զբաղեցրել Է երկրորդ հորիզոնականը Forbes-ի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ձեռնարկիչ Իլոն Մասքը, որը գլխավորում Է Tesla եւ SpaceX ընկերությունները, բարձրացել Է Forbes հանդեսի վարկածով մոլորակի ամենահարուստ մարդկանց վարանիշի երկրորդ հորիզոնականը: Դեկտեմբերի 8-ին այս տվյալները բերված են հրատարակության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հանդեսի հաշվարկներով՝ Մասքի կարողությունը գնատատվում Է 144,7 միլիարդ դոլար, ինչը գործարարին թույլ Է տվել առաջ անցնել Ֆրանսիայի LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն՝ 144,3 միլիարդ դոլարի տիրող Բեռնար Առնոյից, որն այս պահին գտնվում Է ցանկի երրորդ տեղում: Վարկանիշում նախկինի պես առաջատարն Amazon աշխարհում խոշորագույն առցանց մանրավաճառի ղեկավար Ջեֆ Բեզոսն Է՝ 185,4 միլիարդ դոլարով: Չրրորդ դիրքն զբաղեցրել Է Microsoft-ի հիմնադիրներից մեկը՝ Բիլ Գեյթսը (118,8 միլիարդ դոլար), իսկ հնգյակը եզրափակում Է Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը, որի կարողությունը, Forbes-ի հաշվարկներով՝ հասնում Է 104 միլիարդ դոլարի:

Բացի դրանից, աշխարհի ամենաապահովված մարդկանց տասնյակում են գտնվում Berkshire Hathaway հոլդինգի ղեկավար Ուորեն Բաֆետը (86,1 միլիարդ դոլար), ծրագրային ապահովում թողարկող Oracle կորպորացիայի հիմնադիրներից եւ ղեկավարներից մեկը՝ Լարի Էլիսոնը (81,3 միլիարդ դոլար), Google կորպորացիայի հիմնադիրներ Լարի Փեյջը (79,7 միլիարդ դոլար) եւ Սերգեյ Բրինը (77,4 միլիարդ դոլար), ինչպես նաեւ Հնդկաստանի Reliance Industries հոլդինգի սեփականատեր Մուքեշ Ամբանին՝ 77,2 միլիարդ դոլար կարողությամբ: Նոյեմբերի 23-ին Իլոն Մասքը երկրորդ տեղն Է զբաղեցրել աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում, որը կազմում Է Bloomberg գործակալությունը: Վերջինիս տվյաներով՝ ֆոնդային սակարկություններում Tesla-ի բաժնետոմսերի փոխարժեքի աճի լույսով այն պահին նրա կարողությունն ավելացել Է 7,2 միլիարդ դոլարով՝ մոտավորապես մինչեւ 128 միլիարդ դոլար: Ավելացման հիմնական պատճառ Է դարձել Tesla-ի կապիտալացման աճը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում