ՔՕ նախագծով որդեգրվել է պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման անցման գաղափարախոսությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական նոր օրենսգրքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է նախագծով նախատեսվող բարեփոխումների հիմնական ուղղությունները:

«Քրեական օրենսգրքի նախագծով` որդեգրվել է պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման քաղաքականության անցման գաղափարախոսությունը. որպես պատժի նպատակ սահմանվել է պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը: Ընդլայնվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների ցանկը՝ այդպիսով ազատազրկումը դիտելով որպես ծայրահեղ միջոց»,- նշել է Բադասյանը:

Նոր օրենսգրքի նախագծով` կատարելագործվել են ներկայումս գոյություն ունեցող պատժատեսակների կիրառման ընթացակարգերը։

«Օրինակ՝ փոխվել է հանրային աշխատանքներ և տուգանք պատժատեսակների կիրառման վերաբերյալ ձևավորված մոտեցումը: Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի կարգավորումներին համահունչ, պատժի նշանակման առանձնահատուկ կարգավորումներ են նախատեսվել համաձայնեցման և համագործակցության վարույթների դեպքում»,- ներկայացրել է նախարարը:

Քրեական նոր օրենսգիրքը հստակ կսահմանի անչափահասների նկատմամբ քրեական պատասխանատվության և պատժի առանձնահատկությունները:

«Մասնավորապես, հաշվի առնելով անչափահասների սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները, նախատեսվել է, որ հանցանքը կատարելիս 18 տարին չլրացած անձինք ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել:Սահմանվել է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը, պատիժների համակարգը: Հստակեցվել և կատարելագործվել են պատժից ազատելու ինստիտուտները և այլն»,- նշել է Ռուստամ Բադասյանը:

Օրենքի նախագիծն ընդունվել է 77 «կողմ», 1 «դեմ» և 4 «ձեռնպահ» ձայներով:

Հայերեն

«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությանն այս տարի մասնակցում են նաև Ֆրանսիայի և Հունաստանի ԶՈւ ներկայացուցիչներ

Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել

Մատենադարանը և «Մտքարան Ակադեմիա» կրթամշակութային հարթակը կհամագործակցեն գիտության, կրթության և մշակույթի հանրահռչակման ուղղությամբ

Հայաստանը 7 հորիզոնականով բարելավել է դիրքերը Խաղաղության համաշխարհային ինդեքսում

Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար

Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ

«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ․ ՈՒՂԻՂ