Անհետ կորածների հարազատները կրկին բողոքի ակցիա են իրականացրել Էջմիածնի զորամասի դիմաց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները դեկտեմբերի 8-ին կրկին բողոքի ակցիա են անցկացրել Էջմիածնի զորամասի դիմաց` պահանջելով իշխանությունից որոնողական աշխատանքներ իրականացնել Զանգելանի հատվածում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, զինծառայողների ծնողները և հարազատները նշում են, որ թեև իշխանությունը խոստացել էր, որ այդ հատվածում իրականացվելու են որոնողական աշխատաքներ, սակայն այդ գործընթացում որևէ տեղաշարժ չկա:

«Քանի օր արդեն անցել է, ու վաղը կլրանա մեր անհետ կորածների 50-րդ օրը: Իրենք ոչ մի տեղեկություն չունեն, դեռ սպասում են, ինչքան սպասենք: Մեր համբերության բաժակը արդեն լցվել է»,- ասաց ծնողներից մեկը:

Ցուցարաները զանգահարեցին հրամանատար Արսեն Աբգարյանին, ով մոտեցավ ծնողներին և հարազատներին: Բորբոքված քաղաքացիները պահանջեցին իրենց հարցերին պատասխանել, սկսեցին քաշքշել հրամանատարին: Արսեն Աբգարյանը նշեց, որ արել է հնարավոր ամեն ինչ: Այնուհետև Արսեն Աբգարյանն առանձնացավ, որպեսզի զեկուցի իր վերադասին ստեղծված իրավիճակի մասին: Որոշ ժամանակ անց անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը հայտարարեց, որ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը և ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գնդապետ Վարդան Նշանյանը իրենց են սպասում պաշտպանության նախարարությունում, և կտան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Ծնողները և հարազատները զորամասից շարժվեցին դեպի Պաշտպանության նախարարություն:

Դեկտեմբերի 1-ին Էջմիածնի զորամասի շտաբի պետ Կամո Մալխասյանը մոտեցել էր ծնողներին և վստահեցրել բողոքի ակցիա իրականացողներին, որ առաջիկա օրերին որոնողական աշխատանքներն իրականացվելու են: Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները հանդիպել են թե Պաշտպանության նախարարի, թե ՀՀ վարչապետի հետ: Նրանք նաև նամակ են փոխանցել ՌԴ դեսպանատանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային

Ոստիկանության մի խումբ ծառայողների նկատմամբ կկիրառվեն «Ծառայության դադարեցում» և «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը

Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ վարչապետի համոզմամբ՝ առաջիկայում ՌԴ նախագահի հետ հանդիպում կլինի

Նիկոլ Փաշինյանը հերքել է Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիրներ ունենալու մասին խոսակցությունները

Փաշինյանն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնում

ԱԺ փոխնախագահի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը

ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր