Քաղաքականություն

ԼՀԿ ղեկավարը չի բացառում ընդդիմադիրների «Հայրենիքի փրկության շաժմանը» միանալը

1 րոպեի ընթերցում

ԼՀԿ ղեկավարը չի բացառում ընդդիմադիրների «Հայրենիքի փրկության շաժմանը» միանալը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի բացառում ընդդիմադիր 16 կուսակցություններին միանալը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարուքյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Նա նախ նշեց, որ ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում»-ի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ հանդիպում պետք է ունենա:

Հարցին, թե ինչ են քննարկելու, արդյո՞ք միասին գործելու հարցը, Մարուքյանը պատասխանեց՝ Մանուկյանն է նախաձեռնել, ինքը պետք է լսի նրան:

Անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է արդյոք միանան 16 ընդդիմադիր ուժերին, պատասխանեց. «Ամեն ինչ հնարավոր է, ես ոչ մի բան չեմ բացառում մեծ քաղաքականության մեջ: Կան բաներ, որ բացառում եմ, բայց Ձեր տված հարցերը չեմ բացառում»:

«Հայրենիքի փրկության շարժում»-ը պահանջել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ ժամկետ տալով մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 12:00-ն:

ԼՀԿ-ի վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում