ՀՀ մի շարք մարզերում հաշվառված տնակային շինությունների հետ կապված մշակվում է ճանապարհային քարտեզ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում հաշվառվել է 7 հազարից ավելի ոչ հիմնական տնակային շինություն: Փաստագրվել են ոչ միայն շինություններն՝ ըստ տեսակների, այլև հստակեցվել են դրանցում բնակվող ընտանիքների խմբերն՝ ընդհանուր գծերով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը նշեց, որ ուսումնասիրությամբ պարզվել է` նրանց շրջանում կան ինչպես անօթևան, այնպես էլ ոչ անօթևան ընտանիքներ: Արձանագրվեց նաև այն, որ այդ տնակներից ոչ բոլորն են օգտագոծվում բնակության նպատակով: Ուսումնսաիրությունների արդյունքում ՀՀ կառավարությանը ներկայացվել է առաջարկության փաթեթ:

«Դրան հաջորդել են իրավական աշխատանքները: Տնակային շինությունների հետ կապված ցանկացած ծրագիր, որ մեկնարկեինք, պետք է ՀՀ կառավարությունն ունենար լիազորություն, որպեսզի կարողանար պահանջ ներկայացնել տնակի ազատաման, վերաբնակեցման հետ կապված: Արդարադատության նախարարության կողմից մշակվեց համապատասխան որոշման նախագիծ՝ կապված ընթացակարգերի հետ»,-ասաց Տանյա Արզումանյանը:

Դրան հաջորդեց մեկ այլ աշխատանքային խմբի գործունեություն: Առաջադրված էր մշակել մեթոդաբանություն տնակային շինությունների առնչությամբ արդեն հավաքագրված տվյալների առնչությամբ: Դա հնարավորություն կտա հայտնաբերել ավելի կրիտիկական վիճակում ընտանիքի և որոշակի առաջնահերթություններ սահմանել՝ տարբերակելով պետական հողի վրա, համայնքային հողի վրա գտնվող տնակները:

Տանյա Արզումանյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 24-ին վարչապետի մեկ այլ որոշմամբ նոր խնդիրներ են առաջադրվել: Մասնավորապես, մշակել անելիքների ճանապարհային քարտեզ: Ներկայում այն իրականացման փուլում է գտնվում: Ճանապարհային քարտեզի ընդհանուր համաձայնեցման տարբերակ ունենալուց հետո, արդեն կմեկնարկեն բուն աշխատանքները:

«Ասեմ, որ այս ուղղությամբ այդ աշխատանքները ոչ մի րոպե չեն դադարել: Թեև դեռևս քաղաքացու մաշկի վրա տեսանելի արդյունք չի արձանագրվել, սակայն դա չի նշանակում, որ աշխատանք չի արվել: Կան ընթացակարգային փուլեր, որոնք նախ պետք է անցնել, մինչև բուն աշխատանքները» ,-ասաց Տանյա Արզումանյանը: Նա ընդգծեց, որ աշխատանքային քննարկումների նախնական առաջարկները խոսում են այն մասին, որ կախված ընտանիքների կարգավիճակից մոտեցումները տարբեր են լինելու:

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը