Քաղաքականություն

Ռուսաստանցիների շուրջ 72%-ը հետաքրքրվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցիների շուրջ 72%-ը հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ցույց են տալիս Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի տվյալները:

Հարցման համաձայն` Լեռնային Ղարաբաղում իրավիճակին հետևում է ռուսաստանցիների 72%-ը, տարածաշրջանային իրադարձություններին ընդհանրապես չի հետևում հարցման մասնակիցների 26%-ը: Հարցին, թե որ կողմն է սանձազերծել հակամարտության սրումը, 5%-ը նշել է, որ Հայաստանը, 12%-ը նշել են, որ Ադրբեջանն է սանձազերծել, ևս 5%-ը նշել է, որ Թուրքիան:

Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։

Հայերեն English Français Русский

ՀՀ ՆԳ նախարարությունը հակահրդեհային կանոնների պահպանման իրազեկման ծավալուն միջոցառումներ է իրականացնում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խորհուրդ է տվել Թրամփին սկսել Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը

Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում կքննարկի Իրանի և Գազայում իսրայելցի պատանդների հարցը

Հայաստանի թենիսի ընտրանին կմասնակցի Դեյվիսի գավաթին

Երևանի մետրոպոլիտենի  «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը

«Ինտեր»-ը ներկայացրել է նոր գլխավոր մարզչին

«Փյունիկ»-ի նոր ֆուտբոլիստը Գևորգ Տարախչյանն է

Հակակոռուպցիոն դատարանը երկարացրել է Արմեն Աշոտյանի նկատմամբ տնային կալանքը

ԱԳ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարին է փոխանցել ՀՀ Բարեկամության շքանշանը

Դատախազությունն ԱԺ-ին միջնորդել է համաձայնություն տալ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն