Վազգեն Մանուկյանը ներկայացրեց ՀՀ-ում և Արցախում իրավիճակը կարգավորելու անհրաժեշտ քայլերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության խորհուրդ»-ի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկայացրեց Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը կարգավորելու անհրաժեշտ քայլերի ճանապարհային քարտեզը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս հարցին Մանուկյանն անդրադարձավ դեկտեմբերի 5-ին Երևանի Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում:

«Այն խնդիրները, որ դրված էին 1988 թվականին, նորից դրված են, և այդ բոլոր խնդիրները պետք է լուծվեն: Այս շարժումն այն ճանապարհն է, որը հնարավորություն է տալիս քաղաքակիրթ ձևով փոխել իրավիճակը Հայաստանում: Ձևավորվելու է ժամանակավոր կառավարություն: Որո՞նք պետք է լինեն այդ կառավարության խնդիրները: Դրանք պետք է լուծվեն բոլորը զուգահեռ, իրար հետ միասին»,- ասաց Մանուկյանը:

Վազգեն Մանուկյանը նշեց, որ առաջին խնդիրը կապված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության հետ:

«Մենք երբեք չենք հաշտվի այդ փաստաթղթի հետ, բայց մենք չենք կարող հրաժարվել դրանից: Դա կնշանակի պատերազմ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, խռովություն ռուսական խաղաղապահ զորքերի հետ: Այդ պայմանագիրը կազմված է մի շարք բացթողումներով, նոր կառավարությունը պետք է կարողանա բանակցությունների միջոցով ամեն անորոշությունը դարձնի ի օգուտ Հայաստանի: Մեզ պետք է նորից վերականգնել մեր բանակը, վերականգնել մարտունակությունը, դարձնել ժամանակակից բանակ: Անվտանգության հարցի մեջ է նաև մեր հատուկ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Պետք է վերականգնել դաշնակցային հարաբերությունները: Նորից պետք է մտնենք բանակցային գործընթացի մեջ, մեզ համար դա շատ կարևոր է»,- նշեց Վազգեն Մանուկյանը:

Շարժման վարչապետի թեկնածուն հավելեց, որ կարևորագույն խնդիր է նաև անհայտ կորած զինծառայողների, գերիների, վիրավոր զինծառայողների, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքներին ու Արցախից Հայաստան տեղափոխվածներին օգնելու հարցը:

«Կարևոր խնդիր է Հայաստանի մթնոլորտի առողջացումը: Հայաստանում աշխատում են արտաքին ազդեցություն ունեցող ուժեր, որոնք դիտավորյալ պառակտում են մեր ժողովրդին: Պետք է մաքրել այդ դաշտը և մեր առջև որքան մեծ խնդիրներ դնենք, այնքան ավելի միասնական կլինենք: Ամեն պարտությունից սկսվում է հաջորդ հաղթանակը: Մենք կարճ ժամանակում պետք է ոտքի կանգնենք ու գնանք առաջ»,- ասաց Վազգեն Մանուկյանը:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության խորհուրդ»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններ նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Հայերեն العربية English Français Русский

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Հայաստանի անկախության 35-ամյակը

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը