Փաշինյանը որոշակի առաջընթաց է տեսնում գերիների վերադարձի հարցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրանցված որոշակի առաջընթաց է տեսնում Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմից գերեվարված անձանց վերադարձի կազմակերպման հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց դեկտեմբերի 5-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:

«Կարևորագույն խնդիր է մեր գերեվարված հայրենակիցների վերադարձը: Այստեղ որոշակի առաջընթաց ունենք և, ըստ էության, համաձայնեցված է սկզբունքը, որ բոլորը պետք է փոխանակվեն բոլորի հետ, ընդ որում` ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլև պատերազմից առաջ հայկական և ադրբեջանական կողմերում հայտնված անձինք պետք է վերադարձվեն: Հիմա մեր խնդիրն է գործել այնպես, որ ոչ միայն վերադարձնենք նրանց, ում գերեվարված լինելու փաստն այս պահին հաստատված է պաշտոնապես, այլև մեխանիզմներ ստեղծենք, որ, եթե հետագայում կպարզվեն այլ անուններ ևս, նրանց վերադարձի հետ կապված խնդիրներ չծագեն»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս հարցում պետք է ցուցաբերել որոշակի համբերություն:

Դեկտեմբերի 4-ին Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովի վարած բանակցությունների արդյունքում հնարավոր է դարձել Ադրբեջանից վերադարձնել գերեվարված երկու քաղաքացիական անձի։

Հայերեն English Français Русский

Իրանի և Եվրամիության միջև բանակցությունները կանցկացվեն ԱՄՆ-ի հետ խորհրդակցությամբ. լրատվամիջոց

Հուլիսի առաջին տասնօրյակում կկայանա ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստը

Իսրայելի գործողության գլխավոր նպատակը Իրանի միջուկային սպառնալիքի վերացումն է. Նեթանյահու

Իրանը հայտարարել է Իսրայելին հասցվող հարվածների դադարեցման պայմանները

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար Խալիդ Ալ-Ղայթին

Իրանը հայտարարել է Հայֆայում և Թել Ավիվում գտնվող ռազմական թիրախներին հարվածելու մասին

Իրանում հայտնել են երկու բանկերի տեղեկատվական համակարգերի վրա կիբերհարձակումների մասին. լրատվամիջոց

Հայ-իրանական սահմանային անցակետից ավտոբուսները ստանդարտ գներով մարդկանց տեղափոխում են Երևան

Երևանի մետրոյի շարժակազմը վերանորոգվում է

Կողես բնակավայրի 3,1 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը