Հասարակական

ՌԴ-ից Արցախ առաջին չվերթները կարող են իրականացվել արդեն այս տարվա դեկտեմբերին. ՌԻԱ Նովոստի

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ից Արցախ առաջին չվերթները կարող են իրականացվել արդեն այս տարվա դեկտեմբերին. ՌԻԱ Նովոստի

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունը և Ռուսաստանի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության բացման հարցը, և ՌԴ-ից դեպի Ստեփանակերտի օդանավակայան առաջին չվերթները կարող են իրականացվել արդեն դեկտեմբերին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Արցախի Հանրապետության վարչակազմի իր աղբյուրին:

«Այժմ երկու կողմերն էլ ջանքեր են գործադրում, որպեսզի դա տեղի ունենա», - ասել է գործակալության զրուցակիցը` պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ մինչեւ տարվա վերջ Ստեփանակերտի օդանավակայանում վերսկսեն չվերթները:

Նա հավելել է, որ Ստեփանակերտի օդանավակայանում նաև կիրականացվեն ուղևորների համար չվերթներ, որոնք, ինչպես սպասվում է, Արցախ կժամանեն ոչ միայն Մոսկվայից, այլեւ Ռուսաստանի այլ տարածաշրջաններից:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում