Քաղաքականություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է

1 րոպեի ընթերցում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնի թափուր մնալու դեպքում այդ պաշտոնում կառաջադրի ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի թեկնածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է։ Այս պահին եղած որոշման համաձայն՝ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում խմբակցությունն առաջադրելու է Էդմոն Մարուքյանին»,- գրել է Գորգիսյանը:

Խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության խորհուրդ»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր 17 կուսակցություններ նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում