Ստեփանակերտում գործում է 5 դպրոց, ևս 5-ը կվերաբացվի առաջկա շաբաթում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայումս Ստեփանակերտում գործում են 2-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ և ֆիզմաթ դպրոցները։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել են Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարությունից:

Առաջիկա շաբաթվա ընթացքում կվերաբացվեն և կգործեն նաև 3-րդ, 4-րդ, 9-րդ, 10-րդ և 12-րդ դպրոցները: Ժամանակավորապես չի գործելու 5֊րդ դպրոցը, որի աշակերտներն, ըստ նախընտրության, կարող են հաճախել 4-րդ ու 8-րդ դպրոցներ, իսկ 6-րդ դպրոցի վերաբերյալ կտեղեկացվի առաջիկայում: Դասերը վերսկսվել են նաև Ստեփանակերտի բժշկական ու երաժշտական քոլեջներում: Շուշիի Մոզյան արհեստագործական ուսումնարանի աշկերտները կարող են գրանցվել Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանում. առաջիկայում սպասվում է 2 ուսումնարանների միավորում: Դեռևս չեն գործում Ստեփանակերտի երաժշտական ու արվեստի դպրոցները:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Պետր Ֆիալան քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպել է Արմավիրի մարզի Արգինա համայնքի կարկուտի հետևանքով տուժած բնակիչների հետ

ՆԳՆ-ի հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեն ոստիկանության 2 աշխատակցի է ձերբակալել

Փաշինյանը և Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձել տարածաշրջանային և միջազգային զարգացումներին

ԿԳՄՍ նախարարությունը փոփոխություններ է առաջարկում սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման կարգում

Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների հետ

Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահի նստավայր են այցելել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողները

Հայտնի է 2025 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների ժամանակացույցը

Կիպրոսի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան

Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի եւ անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությանը