ՀՀ ԱԱԾ-ն հերքում է աշխատակիցների կողմից համակարգը զանգվածաբար լքելու մասին լուրերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԱԾ-ն ապատեղեկատվություն է համարում իր աշխատակիցների՝ համակարգը զանգվածաբար լքելու մասին հրապարակումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի անձնական էջում ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Գրիգորի Թավադյանի հայտարարության հիման վրա պատրաստված և նույն այդ հայտարարության մեջ նշված դրդապատճառներով ԱԱԾ աշխատակիցների՝ համակարգը զանգվածաբար լքելուն վերաբերող հրապարակումներն ու շահարկումներն իրականությանը չեն համապատասխանում:

«Ավելին, անգամ հիշյալ հայտարարության հեղինակ-նախկին աշխատակցի ծառայողական պարտականությունները դադարեցվել են՝ հիմք ընդունելով նրա նոյեմբերի 16-ին զեկուցագիրը, որում նա բառացիորեն շարադրել է հետևյալը «Խնդրում եմ իմ դիմումի համաձայն, ինձ ազատ արձակել զինվորական ծառայությունից, այլ աշխատանքի անցնելու նպատակով»: Կրկին հերքելով ՀՀ ԱԱԾ աշխատակիցների՝ համակարգը զանգվածաբար լքելու վերաբերյալ ստահոդ լուրերը՝ միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչ այս պահն ընդամենը 5 աշխատակիցներ աշխատանքից ազատվել են սահմանված տարիքը լրանալու կապակցությամբ, 3 աշխատակիցներ՝ այլ աշխատանքի անցնելու հիմքով, ինչպես նաև դադարեցվել են Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած պատերազմական գործողություններում հավերժ հերոսացած գործընկերների ծառայողական պարտականությունները: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ զանգվածային լրատվության միջոցների մեր հարգարժան գործընկերներին խնդրում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց և վերջիններիս ներառմամբ տարաբնույթ մեկնաբանություններ կատարելուց»,-ասված է հաղորդագրությունում:

Հայերեն Русский

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար Խալիդ Ալ-Ղայթին

Իրանը հայտարարել է Հայֆայում և Թել Ավիվում գտնվող ռազմական թիրախներին հարվածելու մասին

Իրանում հայտնել են երկու բանկերի տեղեկատվական համակարգերի վրա կիբերհարձակումների մասին. լրատվամիջոց

Հայ-իրանական սահմանային անցակետից ավտոբուսները ստանդարտ գներով մարդկանց տեղափոխում են Երևան

Երևանի մետրոյի շարժակազմը վերանորոգվում է

Կողես բնակավայրի 3,1 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Կապանում Իրանի հյուպատոսն անդրադարձել է հայ-իրանական սահմանին բեռնատարների կուտակման պատճառներին

IDBank-ը և Henley & Partners-ը հաջողությամբ անցկացրին «Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking» միջոցառումը Երևանում

Հունիսի 20-ի միջոցառումների անոնս

Սամվել Կարապետյանին անհրաժեշտ աջակցություն կտրամադրվի. Զախարովա