Մշակույթ

Թավջութակահար Սևակ Ավանեսյանը դրամահավաք է սկսել արցախցի ստեղծագործողներին աջակցելու նպատակով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թավջութակահար Սևակ Ավանեսյանը, որի՝ Շուշիի հրթիռակոծված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում «Կռունկ» ստեղծագործության կատարումը լայն տարածում էր գտել համացանցում, արցախցի ստեղծագործողներին աջակցելու համար դրամահավաք է (Financial Aid for Artists of Artsakh impacted & displaced by the war) նախաձեռնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երաժիշտն իր հետևորդներին խնդրել է օգնել այդ հարցում: «Անձամբ հանդիպել եմ բազմաթիվ արցախցի էմիգրանտների, որոնք այլևս տուն չունեն, ուր կարող են վերադառնալ: Համագործակցելով ՀԲԸՄ և մի քանի հրաշալի մարդկանց հետ որոշել ենք հանդես գալ այն ստեղծագործողներին աջակցելու նախաձեռնությամբ, որոնք տուժել են պատերազմից»,-գրել է Ավանեսյանը:

Նա ընդգծել է, որ նվիրատվության գործընթացը բաց է և թափանցիկ, իսկ հանրության կողմից արված յուրաքանչյուր առաջարկ խրախուսվելու է:

Նվիրատվության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՍևակԱվանեսյանըծնվելէ1989թվականին Երևանում: ՆաՄեդեաԱբրահամյանիսաներիցէ:ՓոքրտարիքումընտանիքիհետտեղափոխվելէԲելգիա:Արդեն20տարեկանհասակումավարտելէԲրյուսելիթագավորականկոնսերվատորիան,այնուհետևմիաժամանակսովորելԲելգիայիթագուհիԵլիզավետայիանվանկապելլայումևԲեռլինիասպիրանտուրայում:Սևակըմիշարքմիջազգայինմրցույթներիհաղթողէ:Եղբոր՝ՀրաչյաԱվանեսյանիհետստեղծելէտրիո, որըհենցայդպեսէլկոչվումէ«Avanesyan Trio»:Երաժիշտներըհաջողությամբելույթներենունենումտարբերերկրներիբեմահարթակներում:

Հայերեն Русский

Պատմական ժառանգությունը հուսալի հիմք է ռազմավարական մակարդակի հասած հայ-վրացական հարաբերությունների զարգացման համար. Գոռ Ծառուկյան

«Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի պաղպաղակի արտադրամասում որևէ խախտում չի հայտնաբերվել

Արարատ համայնքին է վերադարձվել Սուրենավան բնակավայրի մանկապարտեզի մասնաշենքը

Իրանը հարձակվել է Իսրայելի բանակի կիբերհրամանատարության շտաբի վրա. IRNA

Իսրայելի ղեկավարությունը հրահանգել է ուժեղացնել հարվածներն Իրանում ռազմավարական թիրախներին

Թբիլիսին ակնկալում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների հանդիպման ձևաչափի շարունակականություն

ՀՀ վարչապետը Մինսկում կայանալիք ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապի միջոցով

Չինաստանի ավելի քան 600 քաղաքացի Իրանից տեղափոխվել է Հայաստան

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին. նրանք կապ են հաստատել իրենց հարազատների հետ

Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է վարչությունների նորանշանակ պետերին