«Արժանապատվության երթ»-ն ավարտվեց Հանրապետության հրապարակում
1 րոպեի ընթերցում
![«Արժանապատվության երթ»-ն ավարտվեց Հանրապետության հրապարակում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/12/1036573.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի «Ազատության» հրապարակից երեկոյան մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»-ը, որն ավարտվեց Հանրապետության հրապարակում։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, երթը կազմակերպել էր ՀՅԴ երիտասարդական միությունը։
Երթի մասնակիցները շարժվեցին դեպի կառավարության շենք։ Այստեղ նրանք ծածանեցին Հայաստանի եռագույն դրոշը և կատարեցին Պետական օրհներգը:
Ակցիայի ավարտին ՀՅԴ ՀԵՄ անդամ Գոռ Սարգսյանը կոչ արեց վաղը՝ ժամը 18։00-ին Երևանի տարբեր փողոցներում իրականացնել անհնազանդության ակցիաներ, փակել փողոցները։