Human Rights Watch-ն ահազանգում է Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական ուժերն անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում գերեվարված հայ գերիների նկատմամբ։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Human Rights Watch միջազգային կազմակերպությունը՝ ավելացնելով, որ հոկտեմբերից սկսած հայ ռազմագերիները ենթարկվել են ֆիզիկական բռնության և նվաստացման, այդ գործողությունները նկարահանվել և տեսանյութերի միջոցով լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում։

Իրավապաշտպան հայտնի կազմակերպությունն ահազանգում է՝ տեսանյութերը պատկերում են, թե ինչպես են ադրբեջանցիներն ապտակում, հարվածում և նվաստացնում հայ ռազմագերիներին, ակնհայտ ճնշման և նվաստացման միջոցով ստիպում նրանց համբուրել Ադրբեջանի դրոշը, գովաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայհոյել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է:

«Տեսանյութերի մեծ մասում առևանգողների դեմքերը տեսանելի են, ինչը ենթադրում է, որ նրանք չեն վախենում պատասխանատվության ենթարկվելուց: Ռազմագերիների նկատմամբ բռնի և նվաստացուցիչ վերաբերմունքը չի կարող արդարացվել։ Մարդասիրական իրավունքի հարգումը ռազմագերիներին պաշտպանելու պարտավորություն է ենթադրում։ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ վերջ տան նման վերաբերմունքին», - ասել է Human Rights Watch- ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը:

Նա ավելացրել է, որ չնայած Human Rights Watch-ի վերանայված տեսանյութերում նկարահանված որոշ ռազմագերիներ իրենց ընտանիքների հետ շփումներում նշել են, որ իրենց լավ են վերաբերվում, սակայն ակնհայտ է, որ նրանց անվտանգության և բարեկեցության հարցում մտահոգվելու լուրջ հիմքեր կան:

«Միջազգային մարդասիրական իրավունքը կամ զինված հակամարտության օրենքը պահանջում է, որ զինված հակամարտության կողմերը ցանկացած պարագայում մարդասիրաբար վերաբերվեն ռազմագերիներին: Ժնևի երրորդ կոնվենցիան պաշտպանում է ռազմագերիներին, մասնավորապես, բռնության կամ ահաբեկման գործողություններից, վիրավորանքներից և հասարակության հետաքրքրասիրությունից»,- ասված է հայտարարության մեջ:

Հայերեն العربية English Русский

Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը

ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք

Առանձնահատուկ պահանջարկ ունեցող 49 համարանիշերի աճուրդից պետական բյուջե է մուտքագրվել 892 միլիոն դրամ

Մեծ պահանջարկ ունեցող նոր համարանիշերը կարժենան 250 հազարից 8 միլիոն դրամ և կտրամադրվեն առանց աճուրդի. ՆԳՆ

Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում

«Մասնակցային բյուջետավորում» ծրագրով Ամասիայում կհիմնանորոգվեն բազմաբնակարան շենքերի մուտքեր

Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով

«Ճախրուկ» ներառական փառատոն. հատուկ կարիքներ ունեցող երեխաների մշակութային կրթության ծրագրերը

Զելենսկին ժամանել է ԱՄՆ, որտեղ նախատեսվում է հանդիպում Թրամփի հետ

Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան