Հասարակական

Քննարկվում է ՀԱՊԿ անդամ երկրներում Սպուտնիկ V պատվաստանյութը համատեղ արտադրելու հնարավորությունը. Պուտին

1 րոպեի ընթերցում

Քննարկվում է ՀԱՊԿ անդամ երկրներում Սպուտնիկ V պատվաստանյութը  համատեղ արտադրելու հնարավորությունը. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայումս քննարկվում է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը ՀԱՊԿ-ի անդամ երկրներ մատակարարելու և այդ երկրներում այն այն համատեղ արտադրելու հնարավորության հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ խորհրդի նիստում` տեսակոնֆերանսի ռեժիմով:

«Ներկայումս քննարկվում է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը ՀԱՊԿ անդամ պետություններին մատակարարելու հարցը և ձեր երկրներում դրա հնարավոր համատեղ արտադրության հարցեր», - ասել է Պուտինը՝ դիմելով ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին:

Նա նշել է, որ դա վերաբերում է նաև ռուսական երկու այլ պատվաստանյութերին, այդ թվում ՝ «ЭпиВакКороны» պատվաստանյութին, որը նույնպես անցել է գրանցման գործընթացը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում