Հասարակական

Ավարտվել է Ոսկեպարի սկզբից մինչև Բաղանիս շրջանցիկ մոտ 1 կմ երկարությամբ ճանապարհի կառուցումը

1 րոպեի ընթերցում

Ավարտվել է Ոսկեպարի սկզբից մինչև Բաղանիս շրջանցիկ մոտ 1 կմ երկարությամբ ճանապարհի կառուցումը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի սկզբից մինչև Բաղանիս գյուղ նոր շրջանցիկ մոտ 1 կմ երկարությամբ ճանապարհի կառուցումը (հատված կմ0+000-կմ0+813, կմ0+000-կմ0+118)։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ ադս հատվածը կառուցվել է երկու համայնքները միացնող ճանապարհն անվտանգ դարձնելու համար։ Իրականացվել են մեծ ծավալով հողային աշխատանքներ‚ տեղադրվել են ջրահեռացման խողովակներ‚ ասֆալտբետոնե ծածկ‚ կատարվել են այլ աշխատանքներ։

Շրջանցիկ այս ճանապարհահատվածը կառուցվել է «Ճանապարհ» ՍՊԸ-ի կողմից և ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում