Անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են որոնողական աշխատանքներ իրականացնել Զանգելանում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էջմիածնի զորամասի դիմաց անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները դեկտեմբերի 1-ին բողոքի ակցիա են անցկացրել`պահանջելով իշխանությունից որոնողական աշխատանքներ իրականացնել Զանգելանի հատվածում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծնողները անհասկանալի են համարում, թե ինչու մինչ այժմ այդ հատվածում որոնողական աշխատանքներ չի իրականացվել և ինչու է այսքան ձգձգվում գործընթացը:

Էջմիածնի զորամասի շտաբի պետ Կամո Մալխասյանը մոտեցավ ծնողներին և վստահեցրեց բողոքի ակցիա իրականացողներին, որ այսօր կամ վաղը աշխատանքները իրականացվելու են:

«Այս պահին ինչ-որ մեզանից հասնում է, ամեն ինչ արել ենք: Բոլոր տեղեկությունները ներկայացրել ենք հանձնաժողովի նախագահին: Այս պահին նախարարից տեղեկություն կա, որ այսօր կամ վաղը աշխատանքներ իրականացվելու է Զանգելանի հատվածում: Աշխատելու է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Պաշտպանության նախարարության հետ»,- ասաց Մալխասյանը:

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից