Մի խումբ քաղաքացիներ Երևանի փողոցներում ակցիա են անցկացնում. կան բերման ենթարկվածներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ քաղաքացիներ Երևանի կենտրոնական փողոցներում ակցիա են անցկացնում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքացիները փորձեցին փակել Մաշտոցի պողոտան, սակայն ոստիկանությունը թույլ չտվեց, ինչի արդյունքում որոշ անձինք բերման ենթարկվեցին:

Ակցիայի մասնակիցներն այնուհետև շարժվեցին դեպի Սայաթ Նովա, Աբովյան փողոցներ:

Բերման ենթարկված քաղաքացիների թիվը ոստիկանությունը կհայտնի ավելի ուշ:

Հայերեն Русский