Տիգրան Սարգսյանը մանրամասներ հայտնեց «Ճանապարհորդություն առանց Covid-19-ի» ծրագրից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը մանրամասներ ներկայացրեց «Ճանապարհորդություն առանց Covid-19–ի» նախաձեռնության վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սարգսյանը Մոսկվա-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամրջի ընթացքում մասնավորապես ասաց.

«Մեր խնդիրն է կորոնավիրուսի համավարակի առաջացրած սահմանափակումների համար գտնել այնպիսի թվային լուծումներ, որոնք թույլ կտան մեզ հաղթահարել այդ սահմանափակող խոչընդոտները, հատկապես ազատ տեղաշարժի խոչընդոտը, որ հիմա շատ խիստ հարվածում է տնտեսությանը»:

Սարգսյանի խոսքով՝ թվային պրոդուկտն արդեն պատրաստ է: Հավելվածը գրանցման փուլում է, որ մարդիկ կարողանան ներբեռնել իրենց սմարթֆոններում և օգտագործել: Հավելվածը հնարավոր կլինի ներբեռնել App Store-ում և Google Play-ում:

«Լաբորատորիաները, որտեղ մեր պոտենցիալ բուժառուները կարող են թեստ հանձնել, գտնվում են մեր ընդհանուր ցանցում: Մենք այդ լաբորատորիաներում ներդնում ենք ծրագիր, և երբ մարդիկ թեստ են հանձնում, ստանում են թվային պատասխան՝ QR կոդով իրենց սմարթֆոններով»,- ասաց Սարգսյանն ու հավելեց, որ միաժամանակ վերահսկող մարմինները հնարավորություն են ունենում կարդալ QR կոդը:

Նախաձեռնությունը քննարկվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: Եվ որոշում է ընդունվել պիլոտային ծրագիր անել: Այս ծրագրին մասնակցում են Ռուսաստանը, Հայաստանը և Բելառուսը: «Մեր ֆորումին (Առաջին եվրասիական համագումար-խմբ.) մասնակցելու համար պատվիրակություն կլինի Հայաստանից, Բելառուսից: Նրանք թեստ կհանձնեն իրենց երկրների այդ լաբորատորիաներում, կստանան QR կոդ, և Ռուսաստանում արդեն կկարդան այդ QR կոդերը»,- ասաց Սարգսյանը:

Նա հույս հայտնեց, որ այս փորձարարության արդյունքում արդեն կընդունվեն համապատասխան որոշումներ՝ ողջ եվրասիական միության տարածքում կիրառել-չկիրառելու համար: Փորձնական ծրագրի արդյունքները կներկայացվեն կառավարություններին: Դրանից հետո որոշումներ կկայացվեն:

Առաջին եվրասիական hամագումարը կկայանա դեկտեմբերի 4-ին Մոսկվայում:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին