Հայտնի են Covid-19 –ի կանխարգելմանն ուղղված թվային լավագույն լուծումների մրցույթի հաղթողները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի կազմակերպած` Եվրասիական տարածքում Covid-19 կորոնավիրուսային վարակի համաճարակի տարածման կանխարգելմանը և բացասական հետևանքների հաղթահարմանն ուղղված թվային լավագույն լուծումների մրցույթի արդյունքները:

«Արմենպրես»-ի արդյունքները Մոսկվա-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամրջի ընթացքում ներկայացրեց ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով՝ ստացվել է ընդհանուր 163 դիմում՝ տարբեր ընկերություններից: 12 դիմում ստացվել է Հայաստանից, 17 դիմում՝ Բելառուսից, 58 դիմում՝ Ղազախստանից, 27 դիմում՝ Ղրղզստանից, 14 դիմում՝ Տաջիկստանից, 35 դիմում՝ Ռուսաստանից: Գնահատման համար հատուկ ստեղծվել էր փորձագետների խումբ, որում ներգրավվել են բանկի համապատասխան աշխատակիցներ: Ընտրվել են 16 եզրափակիչի մասնակիցներ, որոնց հետ լրացուցիչ խորհրդատվություն է անցկացվել:

«Մեր ուշադրութանն են ներկայացվել շատ ակտուալ թվային լուծումներ՝ Covid-19 համավարակի մարտահրավերի համար: Դրանք վերաբերվել են, օրինակ, հեռաբժշկությանը, բիզնես գործընթացների՝ օնլայն ռեժիմի անցմանը, հաճախորդների անհպում ծառայության անցմանը և այլն»,- ասաց Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ հաղթողին ընտրելը հեշտ չի եղել:

Արդյունքում ընտրվել է 4 հաղթող: Առաջին հաղթող ծրագիրն է «Be to be cloud»-ը, Smart Staffing ընկերություն՝ Ռուսաստանից: Երկրորդը ծրագիրն է՝ «Forum Viar»-ը, Tentek ընկերություն`Ղազախստանից: Երրորդ հաղթող ծրագիրն է «Online doctor»-ը, Мобильные Медицинские Технологии ընկերություն՝ Ռուսաստանից: Չորրորդ ծրագիրն է «Online event space»-ը, PluseTDE ընկերություն՝ Բելառուսից:

Սարգսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին՝ իրենց գաղափարների համար:

Մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա Առաջին եվրասիական hամագումարի շրջանակում, որը նախատեսվում է դեկտեմբերի 4-ին Մոսկվայում:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին