Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի պատանի հանդիսատեսի և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնների դերասան Զավեն Աբրահամյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է հրապարակվել Հ. Պարոնյանի անվան թատրոնի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:

Զավեն Աբրահամյանը ծնվել է 1948 թվականի օգոստոսի 13-ին Երևանում: Հիմնականում աշխատելով Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ նա երաժշտական կոմեդիայի թատրոն է գնացել որպես կազմակերպված ու արդեն կայացած դերասան և անմիջապես ընդգրկվել ներկայացումներում:

«Հետաքրքիր դերասան է նա. հանդարտ է, կշռադատված, մտածող, խոհական, չափազանց երաժշտական, ուրեմն և երջանիկ ճակատագիր պիտի սպասվեր նրան այս թատրոնում` գլխին թափվող դերերի «անձրև» »,-ասվում է Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի կայքէջում:

Այս թատրոնում Աբրահամյանը խաղացել է «Սեր, մինչ ի մահ», «Հյուրանոցի տիրուհին», «Խանումի արարքները», «Խելահեղ օր», «Քաջ Նազարի վերջին օրը», «Տեր, մի թող մեզ անտեր», «Խաթաբալա», «Տասներկուերորդ գիշեր» և այլ ներկայացումներում, իսկ Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ «Մանչուկն ու Կառլոսը», «Եղիցի Երկիր», «Տեր, մի թող մեզ անտեր», «Ես մարդ եմ», «Ատամնաբույժն արևելյան», «Ոչինչից մեծ աղմուկ» բեմադրություններում:

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ