Հասարակական

Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատակիցներին հրավիրեց ԱԺ նիստերի դահլիճ` կանխելու պատգամավորների վեճը

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատակիցներին հրավիրեց ԱԺ նիստերի դահլիճ` կանխելու պատգամավորների վեճը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև լեզվակռիվ տեղի ունեցավ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ԱԺ անվտանգության աշխատակիցներին հրավիրեց նիստերի դահլիճ:

Անվտանգության աշխատակիցները կանխեցին պատգամավորների միջև վիճաբանությունը: Այն սկսվեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանի ելույթի ընթացքում, երբ Դանիելյանն ակնարկեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկը սկսել է հաճախ հայտնվել ադրբեջանական լրատվամիջոցների էջերում:

Դանիելյանի այդ հայտարարությունը բուռն արձագանքի արժանացավ ԲՀԿ-ական պատգամավորների կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում