Պատգամավորը ռազմական դրությունը վերացնելուց առաջ իրավական մեխանիզմներ ստեղծելու կարիք է տեսնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը այս պահին ռազմական դրությունը վերացնելու համար բավարար պայմաններ չի տեսնում, ընդդիմադիր գործընկերներին առաջարկում է միասին աշխատել այդ ուղղությամբ՝ ստեղծելու համապատասխան իրավական մեխանիզմներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վլադիմիր Վարդանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նիստում ԼՀԿ-ի նախաձեռնած՝ Ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագծի քննարկմանը:

«Ռազմական դրությունը հավերժ չի կարող և չպետք է մնա: Ռազմական դրությունն ընդամենը ռեժիմ է՝ ապահովելու, կոնսոլիդացնելու երկրի ինքնապաշտպանական համակարգը: Եվ այն պետք է հանվի այն ժամանակ, երբ կլինեն բոլոր բավարար պայմանները: Օր առաջ ռազմական դրությունը պետք է հանվի, եթե հանգամանքները դա թույլ տան, և եթե դա հնարավոր լինի: Անթույլատրելի է այս պարագայում՝ առանց անհրաժեշտ իրավական ընթացակարգերի նախատեսման, գնալ ռազմական դրությունը հանելուն: Մենք չունենք այն իրավական մեխանիզմները, որոնք այսօր կկարողանան փոխարինել ռազմական դրությանը»,-ասաց պատգամավորը:

Վարդանյանը շեշտեց, որ Ադրբեջանը ռազմական դրությունը, պարետային ժամը չի վերացրել: Նա նշեց նաև, որ չի ուզում նույնականացնել Հայաստանը Ադրբեջանին, ժողովրդական ուղուց շեղումն անթույլատրելի է: «Այդուհանդերձ, մենք պետք է հասկանանք, որ կա որոշակի վտանգի աստիճան, սահմանների խնդիր կա, համապատասխան զորքերի տեղակայման խնդիր կա: Այդ բոլոր խնդիրները պետք է հաշվի առնվեն»,-ասաց պատգամավորը:

Նա առաջարկեց ռազմական դրության դադարեցման հարցում նախատեսել իրավական մեխանիզմներ: «Չափազանց կարևոր է, որ մենք կարողանանք ստեղծել իրավական բազան՝ ռազմական դրությունից նորմալ պայմանների անցնելու համար»,-ասաց Վարդանյանը:

Պատգամավորը շեշտեց, որ ռազմական դրության պահպանման կամ չեղարկման գործում կա կարևոր գործոն՝ ԳՇ-ի և զինվորականների կարծիքը: «Իսկ այդ կարծիքը հետևյալն է՝ տվյալ պայմանում չկան հիմքեր այն փոխելու, չկան այլընտրանքային միջոցներ, եկեք աշխատենք այդ ուղղությամբ, եկեք փոխենք ռազմական դրության ռեժիմը»,-եզրափակեց նա:

Աննա Գրիգորյան

Հայերեն English

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ