Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ-ի դիմաց

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ պաշտպանության նախարարության դիմաց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նրանք նախարարությունից պահանջում են քայլեր ձեռնարկել անհետ կորած զինծառայողներին գտնելու ուղղությամբ:

Ակցիայի սկզբում զինծառայողների հարազատների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Աշոտ Հաջյանը նշեց, որ կառավարությունում ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որն արդեն զբաղվում է անհետ կորած զինծառայողների հարցերով:

Նոյեմբերի 23-ից սկսած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպումներ է ունենում արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Վարչապետն անհետ կորած անձանց ընտանիքների ներկայացուցիչներին առաջարկել էր ընդգրկվել ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբում: Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին հայտարարել է, որ հայկական կողմից կան անհետ կորած մի քանի հարյուր զինվորներ:

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել