Քաղաքականություն

Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ

1 րոպեի ընթերցում

Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

ՎարչապետՆիկոլ Փաշինյանըհիշեցրեց, որ Մեսրոպ Մեսրոպյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ էր և հրաժարական է ներկայացրել՝ մարզպետի պաշտոնը ստանձնելու համար:

ՄեսրոպՄեսրոպյանըշնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց, որ լավ է հասկանում պատասխանատվության ամբողջ չափը: «Կանեմ ամեն ինչ՝ բոլոր սպասումներն արդարացնելու համար: Խոստանում եմ ծառայել բացառապես ի շահ Հայաստանի և Հայաստանի ժողովրդի»,-ասաց նա:

Հունիսի 30-ին Ռոմանոս Պետրոսյանն ազատվել էր Կոտայքի մարզպետի պաշտոնից և նշանակվել Շրջակա միջավայրի նախարար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում