Ինովացիա

 Իլոն Մասքն էժան Էլեկտրաքառ է խոստացել Եվրոպայի համար

2 րոպեի ընթերցում

 Իլոն Մասքն էժան Էլեկտրաքառ է խոստացել Եվրոպայի համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tesla ընկերությունը պատրաստվում Է համահավաք Էլեկտրաքառ թողարկել, որը հատուկ ստեղծվելու Է Եվրոպայի համար: Այդ մասին Իլոն Մասքը հայտարարել Է տեսահարցազրույցի ժամանակ, որը նվիրված Էր Գերմանիայում «Գիգաֆաբրիկայի» կառուցմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասքը նշել Է, որ Եվրոպայի ավտոմոբիլիստների համար քաղաքային պայմաններում Model S-ը եւ Model X-ը կարող են չափից ավելի մեծ լինել: Ընկերությունում մտածում են հեթչբեք թափքով համահավաք Էլեկտրամոբիլի մասին, որի տեսքը մշակում Է ընկերության եվրոպական դիզայն-ստուդիան: Համահավաք Էլեկտրաքառի արժեքը կարող Է կազմել 25 հազար դոլար:

Համեմատության համար նշենք, որ առավել հասանելի Model 3-ը ֆրանսիացի գնորդի վրա կնստի 50 հազար եվրո: Tesla Motors ամերիկյան ընկերությունը հիմնադրվել Է 2003 թվականին՝ որպես Էլեկտրամոբիլների եւ դրանց հետ կապված տեխնոլոգիաների մշակող ու արտադրող:

Ընկերության կենտրոնակայանը գտնվում Է Փալո-Ալթոյում (ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգ): Բացի Էլեկտրամոբիլներից, ընկերությունը սեփական տեխնոլոգիայով արտադրում Է մարտկոցներ ու Էլեկտրաշարժիչներ եւ դրանք վաճառում ավտոմոբիլային այլ ընկերությունների, մասնավորապես, Toyota-ին ու Daimler-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում