Life

«Դետքը» հոլովակ է նվիրել Արցախում զոհված բալետի արտիստ Տիգրան Հարությունյանի հիշատակին

1 րոպեի ընթերցում

«Դետքը» հոլովակ է նվիրել Արցախում զոհված բալետի արտիստ Տիգրան Հարությունյանի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 24ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դետք» խումբը «Մութը մենք ենք հորինել» երգի տեսահոլովակը նվիրել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բալետի արտիստ Տիգրան Հարությունյանին, որը զոհվել է Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հոլովակն արդեն համացանցում է:

«Լույս է լինելու այստեղ, քանի կա արև ու սեր: Տեսահոլովակի պրեմիերան նվիրվում է մեր լույս ընկերոջ՝ Տիգրանի հիշատակին»,- ասվում է խմբի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում զետեղված գրառման մեջ:

Երաժշտության հեղինակը Արման Պետրոսյանն է, բառերը գրել է Վահան Կիրակոսյանը: Հոլովակի ռեժիսորն Արման Ամպն է, իսկ օպերատորը՝ Կարեն Գալստյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում