Life

«Պարեր մինչ առավոտ». փոքրիկ ղարաբաղցի Միշան նոր երգ է հրապարակել

1 րոպեի ընթերցում

«Պարեր մինչ առավոտ». փոքրիկ ղարաբաղցի Միշան նոր երգ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2017 թվականի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ներկայացրած Միշան (Միքայել Գրիգորյան), որին լայն ճանաչում բերեց «Փոքրիկ ղարաբաղցի» երգը, ներկայացրել է «Պարեր մինչ առավոտ» (Танцы до утра)երգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում երգիչը գրել է, որ արևային երգը այս գորշ օրերին մի քիչ ամառային տրամադրություն կհաղորդի:

Միշան առաջին անգամ բեմ է բարձրացել 4 տարեկանում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Հենց այդ ընթացքում Միշան հանդիպել է իր ապագա պրոդյուսեր Լիրա Քոչարյանին, որը «Արցախի ձայներ» խմբի հիմնադիրն է և գեղարվեստական ղեկավարը: Միշայի երաժշտական ունակությունները կատարելագործվել են հենց վերոնշյալ խմբի հետ համատեղ աշխատանքի ընթացքում, որտեղ նա սովորել է ու շփվել իրենից ավագ ու պրոֆեսիոնալ երգիչների հետ, ելույթ ունեցել տարբեր համերգների ու միջոցառումների ժամանակ Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Բրյուսելում:

Միշան մասնակցել է նաև «Մանկական Նոր ալիք-2016»-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում