1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի ճանապարհին առկա էմերկասառույց։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Արթիկ և Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր քաղաքներումտեղում էձյուն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, Սպիտակի ոլորաններում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքումմառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: