Մի շարք զինծառայողներ արժանացել են պետական պարգևների

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մի շարք զինծառայողներ պարգևատրվել են պետական պարգևներով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանագիրը հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

Ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել`

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով.

Էդգար Գևորգի ԹԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ, թիվ N զորամասի դասակի հրամանատար, կապիտան

Գարեգին Նորայրի ԹՈՐՈՍՅԱՆԻՆ, թիվ N զորամասի դասակի հրամանատարի տեղակալ, պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով.

Սարգիս Նորիկի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, թիվ N զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ

Արմեն Ստեփանի ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, թիվ N զորամասի դասակի հրամանատարի տեղակալ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ

Դավիթ Սմբատի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, թիվ N զորամասի զինծառայող, շարքային

Արիության մեդալով.

Սիմոն Հովհաննեսի ԹՈՐՈՅԱՆԻՆ, թիվ N զորամասի դասակի հրամանատարի տեղակալ, պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ

Սուրեն Մհերի ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային

Ռուբեն Արմանի ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ, թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային

Անդրանիկ Լևոնի ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ, թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային

Գրիգոր Գեղամի ՂԱՐԻԲՅԱՆԻՆ, թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային

Գագիկ Արարատի ՍԱՆԱՄՅԱՆԻՆ, թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային

Արման Տիգրանի ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ, թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային

Մարտական ծառայության մեդալով.

Ռաֆիկ Աշոտի ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ, թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, մայոր

Միսակ Համլետի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ

Լևոն Արթուրի ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ, թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային

Գագիկ Վարազդատի ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ, թիվ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ

Տիգրան Սամվելի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, թիվ N զորամասի զինծառայող, սերժանտ

Ավետիք Անդրանիկի ԱՂԱԼԱՐՅԱՆԻՆ, թիվ N զորամասի զինծառայող, սերժանտ:

Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել