Տրանսպորտի երեք տեսակներով բեռնաշրջանառությունն աճել է, մեկով՝ նվազել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում երկաթուղային, օդային և մայրուղային խողովակաշարային տրանսպորտի տեսակներով բեռնաշրջանառություն աճել է, իսկ ավտոմոբիլային տրանսպորտի պարագայում՝ նվազել։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բեռնաշրջանառության 0.9% անկման (կազմել է 3 մլրդ 404 մլն 400 հազ. տոննա-կմ) պայմաններում, երկաթուղային տրանսպորտով բեռնաշրջանառության ծավալն աճել է 4.2%-ով (652.8 մլն տոննա-կմ), ավտոմոբիլային տրանսպորտով բեռնաշրջանառությունը նվազել է 9.9%-ով (637.3 մլն տոննա-կմ)։ Օդային տրանսպորտով բեռնաշրջանառության ծավալը 2020-ի առաջին ինն ամիսներին կազմել է 200 հազար տոննա-կմ՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ ավելանալով 2 անգամ, իսկ մայրուղային խողովակաշարային տրանսպորտի դեպքում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 2 մլրդ 114.1 մլն տոննա-կմ և 0.6%։

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին